2017-ի կեսերին Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա. վարչապետ

11:37     17 մարտի, 2016

Չեռնոգորիայի իշխանությունները նախատեսում են, որ երկիրը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա արդեն 2017-ի կեսերին: Այդ մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Միլո Ջուկանովիչը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանալուց հետո նոր փուլ է սկսվել՝ անդամակացության շուրջ բանակացություններ, որոնք ներկայումս հաջողությամբ շարունակվում են: Կարծում եմ, որ դրանք կավարտվեն մեկ-մեկուկես ամիս հետո, ինչին կհետևի դաշինքի անդամ երկրների խորհրդարանների կողմից (անդամակցության) վավերացման գործընթացը», - նշել է Ջուկանովիչը՝ հավելելով, որ «կարելի է իրատեսորեն սպասել, որ 2017-ի կեսերին Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կդառնա»:


© armedia.am