ԵՄ անդամ բոլոր երկրները դեմ են Թուրքիայի`Եվրոպական միությանն անդամակցելուն

15:07     17 մարտի, 2016

ԵՄ անդամ երկրները դեմ են Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ բանակցությունների արագացմանը: Այս մասին Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հաղորդել է ՌԻԱ Նովոստիին հինգշաբթի, փոխանցում է  Sputnik News-ը:

«Ըստ էության, ոչ ոք չի ցանկանում արագացնել Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը, սակայն հիմնական խոչընդոտը Կիպրոսն է, քանի որ Նիկոսիան շարունակելու է վետո դնել Անկարայի անդամակցությանը, քանի դեռ վերջինս չի ճանաչել Կիպրոսը», - ասել է աղբյուրը:


© armedia.am