Թութանհամոնի դամբարանում գաղտնի սենյակ են գտել

18:09     17 մարտի, 2016

Թութանհամոն փարավոնի դամբարանի ուսումնասիրությունը հաստատել է դամբարանի պատերից մեկի հետևում գաղտնի սենյակի առկայությունը: Այս մասին հայտնում է Associated Press -ը՝ հղում անելով Եգիպտոսի հնագիտական հուշարձանների և մշակութային ժառանգության նախարարին: Նրա խոսքերով սենյակում կարող է լինել օրգանական ծագման, ինչպես նաև մետաղական առարկաներ:

Բրիտանացի հնագետ Նիկոլաս Ռիբզի վարկածով՝ Թութանհամոն դամբարանի պատերից մեկում կարող է լինել Նեֆերտիտիի գերեզմանի մուտքը:


© armedia.am