Քերրի. ԻՊ-ը պատասխանատու է Սիրիայում փոքրամասնությունների ցեղասպանության համար

20:00     17 մարտի, 2016

ԱՄՆ-ն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների դեմ, որակել է որպես ցեղասպանություն: Այս մասին Ria Novosti լրատվականի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Իսլամական պետությունը  պատասխանատու է Սիրիայում փոքրամասնությունների ցեղասպանության համար»,- ասել է Քերրին:
Փոքրամասնությունների թվում նա նշել է քրիստոնյաներին, եզդիներին, քրդերին և այլ խմբերի:


© armedia.am