Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Քաղաքը և միջավայրը» թեմայով լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:
Հարմար, նորարար և «կանաչ» մոտեցումներով «խելացի» քաղաքի ձևաչափը ներկայացնող ցուցադրությունում ներառվել է Փարիզի, Լիոնի, Մարսելի և Նիցայի տասնվեց լուսանկար: Ցուցադրվել է նաև Երևանը 3D ձևաչափով ներկայացնող «Լոկատոր» ընկերության տեսաֆիլմը: Առանձին ցուցադրության է դրվել Երևանի «Բյուրեղյա քաղաք» մանրակերտը: