Ինտերնետային օգտատերերի ակտիվ քննարկման թեմա է դարձել նորվեգական TV2 հեռուստատեսության տեսանյութերից մեկը: Կոպենհագենի օդանավակայանում հանդբոլիստ Կլավիս Բրյուն Յորգենսմենի հետ ուղիղ եթերով անցկացված հարցազրույցի տեսանյութում անհասկանալի ձևով անհետացել է հետին պլանում կանգնած մի կին:
Օգտատերերը կնոջն արդեն հասրցել են տալ «կախարդ» մականունը՝ չկարողանալով գտնել տեղի ունեցածի որևէ ռացիոնալ բացատրություն: Հաշվի առնելով, որ տեսանյութում մոնտաժի որևէ հետք չկա՝ ենթադրվում է, որ անհետացած կնոջը փակել է մեկ այլ անցորդ: