Իրանում վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

19:43     18 մարտի, 2016

Իրանի Ղազվինի նահանգի Էլբորզի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սեդիկե Ռաբիեյը: Սա առաջին դեպքն Է, երբ այդ պաշտոնն զբաղեցնում է իգական սեռի ներկայացուցիչը, տեղեկացնում է IRNA գործակալությանը:

Վերջինիս  փոխանցմամբ՝ Ռաբիեյի թեկնածությունը ներկայացրել է շրջանի գործող ղեկավարը, իսկ նահանգի նահանգապետը դրան հավանություն Է տվել և կարգադրություն է ստորագրել նշանակման մասին:

Ռաբիեյն ունի քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան, նա երկրի ներքին գործերի նախարարության աշխատակից Է Ղազվինի նահանգում:


© armedia.am