ՖԻՖԱ-ն կփորձարկի 4-րդ փոփոխությունը

10:16     19 մարտի, 2016

Ֆուտբոլում 4-րդ փոփոխության կիրառումը կփորձարկվի 2016 թվականին՝ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին, Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությանն, ինչպես նաև Պապուա Նոր Գվինեայում կայանալիք կանանց աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Այս մասին նշվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամլո հաղորդագրությունում: 

Նշենք, որ մարտի սկզբին Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային խորհուրդը՝ IFAB-ը, 93 նորամուծություն է մտցրել ֆուտբոլի կանոնների մեջ։ Դրանցից թերևս ամենակարևորներից մեկը ֆուտբոլում 4-րդ փոփոխություն կիրառելու հնարավորությունն է։ ՖԻՖԱ-ի գործկոմը համաձայնել է 4-րդ փոխարինման հետ և փորձարկելու է այն վերոնշյալ մրցաշարերին, ինչից հետո այն կարող է ներառվել ֆուտբոլի կանոնների մեջ։


© armedia.am