Հայաստանի նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել։
Համապատասխան որոշումն ընդունվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստի ժամանակ։
Նշվում է, որ «Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություննով, գրում է Նովոստի Արմենիան:
Էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու ընկերության ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ:
Նախատեսվում է, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթերի իրականացումը ապրիլի 21-ից դեպի Իսրայել և Մոսկվա։ Այնուհետև ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա։
Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը: