Այս շաբաթ Եվրոպայում...

13:23     21 մարտի, 2016

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում  նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մարտի 21-ին Առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալստրոմը կայցելի Վրաստան: Նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլիի, ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեի, ինչպես նաև ԵՄ-Վրաստան բիզնես խորհրդի, ուսանողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մարտի 23-ին Բրյուսելում կգումարվի Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեսթի նիստը: Ելույթով հանդես կգա նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման բանակցությունների հարցերով հաձնակատար Յոհաննես Հանը:

 

 

 

 


© armedia.am