Պորոշենկոյի մամուլի քարտուղար. Ուկրաինան չի հրաժարվի Սավչենկոյից

20:18     21 մարտի, 2016

Ուկրաինան չի հրաժարվի իր քաղաքացի Նադեժդա Սավչենկոյից: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով RIA Novosti-ին:

«Նադյան գիտի, որ մենք պայքարել ենք և կշարունակենք պայքարել: Մինսկի համաձայնագրերը հաստատվել են, որոնց համաձայն նրան պետք է վերադարձնեն... Մենք մերոնց չենք լքում », - ասել է նա:

Հիշեցնենք, որ Սավչենկոյին դատարանը մեղավոր է ճանաչել Լուգանսկում ռուս լրագրողների սպանության համար: 


© armedia.am