Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության անհրաժեշտությունը

09:58     22 մարտի, 2016

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ծախսերը ՆԱՏՕ-ի վրա պետք է կտրուկ կրճատվեն։

Միլիարդատիրոջ խոսքով՝ ՆԱՏՕ-ն թանկ է արժենում ԱՄՆ-ին, և երկիրն արդեն չի կարող իրեն դա թույլ տալ։

Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն անարդյունավետ է, և ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները բավարար չեն աշխատում, ինչը ակնհայտ երևացել է ռուս-ուկրաինական հակամարտության օրինակի վրա։ ԱՄՆ-ը ստիպված է ներքաշվել մի բանում, որը կարող է դառնալ Ռուսաստանի հետ «երրորդ համաշխարհային պատերազմ»՝ ասել է միլիարդատերը։

CNN-ին տված հարցազրույցում էլ Թրամփն ասել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն ժամանակ, երբ աշխարհը միանգամայն այլ էր։ Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն կարելի է պահպանել դրա վրա քիչ ծախսով։


© armedia.am