ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այցով Կուբայում է, ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ուրախ կլիներ հանդիպել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, եթե 89-ամյա քաղաքական գործչի առողջությունը թույլ տա:
Նրա խոսքով՝ դա կխորհրդանշեր «սառը պատերազմի» գլխի վերջին կղզում իշխանության փոփոխությունից հետո մի քանի տասնամյակ տևած երկու պետությունների պատմության մեջ:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ Օբաման Կուբա իր այցի ընթացքում Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում չի նախատեսում: