Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Վերջինիս տեղեկություններով՝ պայթյունները տեղի են ունեցել մեկնման գոտում: Այժմ տեղի է ունենում ուղևորների տարհանում: Օդանավակայանի հետ երկաթուղային հաղորդակացությունը դադարեցվել է: