Բրյուսելի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել

12:41     22 մարտի, 2016

Բրյուսելի մետրոպոլիտենի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական թաղամասին» մոտ, պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է RTBF հեռուստաընկերությունը:

Վերջինիս տվյալներով առնվազն մեկ մարդ վիրավոր է:

Այսօր ավելի վաղ երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի օդանավակայանում, հաղորդվում է երկու տասնյակ զոհերի մասին:


© armedia.am