Էյֆելյան աշտարակը կլուսավորեն բելգիական դրոշի գույներով

18:11     22 մարտի, 2016

Փարիզի իշխանությունները որոշում են ընդունել Էյֆելյան աշտարակը լուսավորել բելգիական դրոշի գույներով։ Այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

«Որպես Բրյուսելի բնակիչների հետ համերաշխության նշան` այս գիշեր Փարիզում Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Բելգիայի դրոշի գույներով»,-  Twetter-ի իր էջում գրել է Իդալգոն:

Երեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 27 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:


© armedia.am