Քեմերոնը թույլ չի տա ահաբեկիչներին հաղթանակ տանել Եվրոպայում

19:43     22 մարտի, 2016

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ կանի ամեն հնարավորը Եվրոպայում ահաբեկիչների հաղթանակը կանխելու նպատակով, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Ահաբեկիչներն իրենց դաժանություններով հարձակվում են մեր ապրելակերպի վրա, և հարձակվում են այն պատճառով, թե ով ենք մենք: Մենք երբեք թույլ չենք տա նրանց հաղթել», - ասել է նա:


© armedia.am