Մալայզիայից մասնագետների խումբ է ուղևորվում Հարավաֆրիկան Հանրապետություն՝ բեկորի հայտնաբերումից հետո, որը կարող է պատկանել Malaysia Airlines-ի անհետացած MH370 չվերթի օդանավին, հայտնում է Reuters-ը։
Երեքշաբթի Մոսելբայ քաղաքի մոտ հայտնաբերվել էր ինքնաթիռի շարժիչի բեկոր, սակայն դրա համապատասխանությունն անհետացած Boeing-777-ին դեռևս ապացուցված չէ։
Ավելի վաղ Ավստրալիայի տրանսպորտի նախարարությունում հայտնել էին Մոզամբիկում MH370-ի բեկորի հնարավոր հայտնաբերման մասին։ Մարտի սկզբին հաղորդվել էր, որ Ավստրալիան կփորձի մինչև ամառ գտնել մալայզիական օդանավը։
Boeing 777-200-ը, որում եղել էին 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ռադարներից անհետացել էր 2014 թվականի մարտի 8-ին։ Դրա ճակատագիրը մինչ օրս անհայտ է։