Թուրքիայի ԱԳՆ. Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները փոքր-ինչ բարելավվել են

21:12     23 մարտի, 2016

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները դարձել են շատ ավելի լավը: Այս մասին TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանն այժմ ավելի հանգիստ է: Սակայն ոչ մի դրական քայլ դեռևս չի կատարվել նրա կողմից: Իսկ միջոցառումները, որոնք ձեռնարկվել էին նրա կողմից, ցավոք, պատժեցին իր սեփական ժողովրդին: Մոտ ապագայում կողմերի հիմնական դիրքորոշումներում փոփոխություն չի կարող ակնկալվել», - ասել է Չավուշօղլուն: 


© armedia.am