ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովին նշանակել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հաղորդում է Sputnik News-ը:
«Ինչպես Դուք նշեցիք՝ ապրիլի 5-ին լրանում է Ձեր լիազորությունների ժամկետը: Ելնելով նրանից, թե ինչ եք արել վերջին տարիներին առաջին հերթին չեչենների և հանրապետության բնակիչների, ինչպես նաև Ռուսաստանի համար, ես այսօր հրաման եմ ստորագրել Ձեզ Չեչնիայի Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, սեպտեմբերին ընտրություններին առաջադրվելու հույսով»,- ասել է Պուտինը։