Կրեմլում չեն բացառել Սավչենկոյի փոխանակման հնարավորությունը

19:39     25 մարտի, 2016

Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը չի բացառել Ուկրաինայում ահաբեկչության մեջ մեղադրվող երկու ռուսաստանցիների հետ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը: Հիշեցնենք, որ վերջինիս ռուսական դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման:

Իվանովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության լրիվ պահպանման դեպքում տեսականորեն դա հնարավոր է: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ մասին որոշում կարող է ընդունել միայն ՌԴ նախագահը:

Միաժամանակ նա նշել է, որ փոխանակման հնարավորությունը պետք չէ կապել Մինսկի պայմանավորվածությունների հետ: 


© armedia.am