Մեծ Բրիտանիայի 250 խոշոր գործարարներ կոչ են անում քվեարկել երկրի՝ ԵՄ կազմից դուրս գալու օգտին՝ նշելով, որ ԵՄ անդամակցությունը խանգարում է Մեծ Բրիտանիայի տնտեսական զարգացմանը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Նման կոչով են հանդես եկել HSBC բանկի նախկին ղեկավար Մայքլ Գեոգեհանը, հյուրանոցային ցանցի սեփականատեր Ռոկկո Ֆորտեն, JD Wetherspoons փաբերի եւ ռեստորանների ցանցի ղեկավար Թիմ Մարտինը և այլն:
Նշենք, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա այս տարվա հունիսի 23-ին: