Սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից:
«Գիշերային ծանր մարտերից հետո բանակը Պալմիրան վերցրել է ամբողջական հսկողության տակ՝ ինչպես հնագույն հատվածը, այնպես էլ բնակելի շրջանները»,- France Presse գործակալությանը հայտարարել է աղբյուրը:
Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հաստատել է, որ Պալմիրան անցել է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, սակայն քաղաքի արևելքում դեռևս շարունակվում են մարտերը: