ՆԱՏՕ-ն պլանավորում է Ռուսաստանին հետևել U-2 հետախույզ-ինքնաթիռների օգնությամբ

16:09     27 մարտի, 2016

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար, ԱՄՆ գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ անհրաժեշտ է Եվրոպա վերադարձնել U-2 հետախուզական ինքնաթիռներն ռուսական վերածնվող ագրեսիայի վրա հսկողոթյուն սահմանելու համար, գրում է The Independent-ը:

Բրիդլավը նշել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համար ներկայացնում է «երկարաժամկետ էկզիստենցիալ սպառնալիք»:

Բրիդլավի խոսքերով՝ U-2 հետախույզ-ինքնաթիռները հզոր գործիք կլինեն Բալթյան երկրների և Ուկրաինայի սահմանների ուղղությամբ ռուսական զորքերի ցանկացած անսպասելի շարժումների մոնիթորինգում:


© armedia.am