Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ շփման. Պեսկով

10:14     28 մարտի, 2016

Ռուսաստանը ներկա պահին պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ շփման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Դժբախտություն է տեղի ունեցել և ցավոք սրտի, այդ դժբախտությունը տեխնածին է: Դրա հեղինակը Անկարան է, և միայն նա կարող է նվազագույնի հասցնել դրա հետևանքները: Այժմ Ռուսաստանն ընդհանրապես պատրաստ չէ թուրքական կողմի հետ որևէ շփման», - նշել է Պեսկովը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները խիստ բարդացել են 2015 թվականի նոյեմբերի 24-ին Անկարայի կողմից Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման պատճառով:


© armedia.am