Չինաստանում արգելվել է բանակին վճարովի ծառայություններ մատուցելը

12:10     28 մարտի, 2016

Չինաստանի իշխանություններն արգելել են վճարովի ծառայություններ մատուցել երկրի Ժողովրդա-ազատագրական բանակին: Համապատասխան հրահանգը տվել է Չինաստանի կենտրոնական ռազմական խորհուրդը: Խոսքը ռազմական ստորաբաժանումների և զինված ոստիկանության ջոկատների համար կոմերցիոն կազմակերպությունների հետ բանակին վճարովի ծառայություններ մատուցելու նպատակով պայմանագրեր կնքելու արգելքի մասին է: Հրահանգը պետք է լիովին իրագործվի 3 տարում: Ավելի վաղ կնքված պայմանագրերը կգործեն մինչև իրենց վերջնաժամկետը, դրանց հետագա երկարաձգում չի ենթադրվում:

Նշվում է, որ այդ միջոցառումներն ուղղված են երկրի բանակում կոռուպցիայի մակարդակի կրճատմանը:


© armedia.am