Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբը մշակում են բարեփոխումների փաթեթ, որի համաձայն՝ կանայք կարող են կամավոր հիմունքով ծառայել երկրի զինված ուժերում որպես զինվոր, գրում է Vatan թերթը։
Ծառայության ժամանակ կին զինծառայողները կանցնեն ուսուցում հիմնական զինվորական մասնագիտություններով։
Ներկայումս կամավոր հիմունքով կանայք կարող են բանակում ծառայել Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Լիտվայում և Հունաստանում։ Նորվեգիան 2015 թվականին ընդունել է օրենք, համաձայն որի կանայք կարող են զորակոչվել զինվորական ծառայության։ Իսրայելում կանայք զորակոչվում են զինվորական ծառայության երկու տարի ժամկետով։