Այս շաբաթ Եվրոպայում...

12:57     28 մարտի, 2016

Ներկայացնում ենք այս շաբաթ Եվրոպայում սպասվող իրադարձությունները, որոնք անմիջականորեն անդրադառնում կամ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային կառույցներին և դրանց շրջանակներում  նախանշված հանդիպումներին ու միջոցառումներին:

Մարտի 30-ին Բրյուսել կայցելի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Մարտի 31-ապրիլի 1-ին Վաշինգտոնում տեղի կունենա Միջուկային անվտանգության համաշխարհային գագաթաժողովը:  Դրան կմասնակցեն ինչպես ԵՄ անդամ երկրների ղեկավարները, այնպես էլ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Գագաթաժողովին մասնակցելու համար Վաշինգտոն է մեկնելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


© armedia.am