ԱՄՆ-ն ու Բրիտանիան չարձագանքեցին Պալմիրայի ազատագրմանը

12:28     28 մարտի, 2016

Մեծ Բրիտանիայում որոշել են լռել սիրիացիների կողմից Պալմիրայի ազատագրման մասին, որը ԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին 2 տարվա ամենամեծ պարտությունն էր, գրում է The Independent-ը։

«Մինչ սև դահիճները այս հանգստյան օրերին լքում էին Պալմիրան, պարոն Օբաման ու Քեմերոնը լռություն էին պահպանում»,- գրում է հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը։

Նա հիշեցրել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ «իսլամական խալիֆայության» ահաբեկիչները հարձակումներ են իրականացրել Բրյուսելում՝ խլելով 32 մարդու կյանք։ «Մի՞թե մենք չպետք է ծափահարենք պատմության մեջ ԴԱԻՇ-ի խոշոր ռազմական ձախողումը»,- գրում է լրագրողը: Ֆիսկի կարծիքով՝ եթե սիրիական ուժերը ռուս զինվորականների աջակցությամբ զավթեն Ռաքքան, Արևմուտքը կրկին լռություն կպահպանի։

Մարտի 27-ին սիրիական բանակը հայտարարել է Պալմիրայի նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին:


© armedia.am