Սուրբ Հեղինե կղզու կառավարության նստավայրի տարածքում առաջին անգամ լողացրել են աշխարհի ամենահին կենդանուն՝ Ջոնաթան անունով 184-ամյա կրիային: Այդ պատասխանատու գործը կատարել է անասնաբույժ Ջո Հոլլինսը:
Կրիայի լոգանքի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում՝ St Helena Government ալիքում: