ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շվեյցարիա:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ժնևում նախարար Նալբանդյանը կմասնակցի Սիրիայից փախստականների աջակցությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը, որը կայանալու է մարտի 30-ին։