ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված Պալմիրայի վերականգնումը կարող է տևել 5 տարի: Այս մասին ասվում է Սիրիայի թանգարանների և հնությունների դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
«Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն տա, մեզնից կպահանջվի 5 տարի՝ ԻՊ-ի կողմից վնասված կամ ոչնչացված օբյեկտները վերականգնելու համար»,- ասել է դեպարտամենտի ղեկավար Մաամուն Աբդ Ալ-Քարիմը։
Սիրիայի կառավարական բանակը Պալմիրան ազատագրելու մասին հայտնել է մարտի 27-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համաշխարհային ժառանգություն ճանաչված քաղաքը 2015 թվականի մայիսից գտնվում էր ԻՊ վերահսկողության տակ: