ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն առանց «Apple»-ի օգնության հաջողել է յուրացնել ոչնչացված ահաբեկիչ Սաիդ Ֆարուքին պատկանող «iPhone»-ի տեղեկատվությունը:
Դրա հետ կապված գործակալությունը խնդրում է դատարանին չեղյալ համարել այն հայցը, որը «Apple»-ից պահանջում էր օգնել պետությանը սարքը ջարդելու հարցում:
Ավելի վաղ արդարադատության նախարարությունը խնդրել էր հետաձգել դատը, պայմանավորված նրանով, որ իշխանությունները նոր մեթոդ էին գտել, որով հնարավոր է մտնել քողարկված տեղեկատվության մեջ: