ՊԲ առաջապահ զորամասեր ճնշել են հակառակորդի ակտիվությունը. ԼՂՀ ՊՆ

11:17     29 մարտի, 2016

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան  գործողությունների արդյունքում՝ հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից սահմանի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր:

Մարտի 27-ին և 28-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 


© armedia.am