Թուրքիայում Սուրբ Կիրակոս եկեղեցին պետականացվել է

18:52     29 մարտի, 2016

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել Դիարբեքիրի Սուր շրջանի տարածքների օտարման վերաբերյալ, որի համաձայն՝ առգրավվող տարածքների և կառույցների ցուցակում ընդգրկվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին համարվող Սուրբ Կիրակոս եկեղեցին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի հայկական «Ակոս» թերթին:  

Օտարվող կառույցների թվին են պատկանում նաև Սուրում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին, հայկական կաթոլիկ եկեղեցին, ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլ պատմական ուխտատեղիներ ու նրանց պատկանող ողջ գույքը:

Այսպիսով, Դիարբեքիրում այլևս չկա որևէ գործող ոչ մահմեդական  աղոթատեղի:

 


© armedia.am