Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն Samsung Electronics Co-ի դեմ մոտ 30 մլն դոլարի հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ընկերությունը ոչ պատշաճ կերպով է մարզիկի նմանակի նկարներն օգտագործել գովազդում, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ գովազդը հրապարակվել է New York Times պարբերականում առանց ֆուտբոլիստի թույլտվության: Հայցում ասվում է, որ թեև գովազդում չի հիշատակվում Պելեի անունը, սակայն այն ներառում է տղամարդու պատկեր, որը շատ է հիշեցնում ֆուտբոլիստին, նաև ֆուտբոլիստի փոքր լուսանկար՝ գնդակին հարվածելիս: