Թուրքիայի արտգործնախարար. Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կբարելավվեն մոտ ապագայում

21:47     30 մարտի, 2016

Թուրքիան անում է ամեն հնարավորը Մոսկվայի հետ հարաբերությունները  բարելավվելու համար: Այս մասին Սպուտնիկ լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ  ասել է  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ջանք ենք գործադրում, որպեսզի մոտ ապագայում թուրք-ռուսական հարաբերությունները կարգավորվեն: Ընդ որում, ռուսական կողմից պատասխան քայլեր չենք տեսնում: Թուրքիան աջակցում է Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև մեր ժողովուրդների մերձեցմանը », - ասել է Էլիթաշը՝ նշելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների պահպանման և զարգացման համար որևէ խոչընդոտ չպետք է լինի:  

Նա նաև վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություններն անպայման կբարելավվեն:

 


© armedia.am