Ֆրանսիացի նախարարը հիջաբով կանանց համեմատել է ստրկությունն աջակցած «նեգր»-երի հետ

12:11     31 մարտի, 2016

Ֆրանսիայում կանանց իրավունքների հարցերով նախարարն ուժեղ քննադատության է ենթարկվել, քանի որ հիջաբով մուսուլման կանանց համեմատել է «նեգրերի հետ, ովքեր աջակցել են ստրկությանը»: 

Լորանս Ռիսնյոլը, ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստատեսությամբ, նաև անպատասխանատու է համարել հիջաբներ թողարկող նորաձև ապրանքանիշների պահվածքը, փոխանցում է BBC-ն:

Նրա խոսքով՝ նորաձևությունն անհրաժեշտ է կանանց ազատություն տալու համար, ոչ թե «բռնապետության հետ համագործակցելու, որը ձգտում է կանանց ստիպել թաքնվել»:

Ավելի ուշ նա խոստովանել է, որ սխալմունք էր «նեգր» բառը գործածելը, սակայն հղում է արել փիլիսոփա Շարլ Մոնտեսքյոյի «Նեգրերի ստրկության մասին» աշխատությանը:

Հազարավոր մարդիկ միջնորդագիր են ստորագրել՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

 

 

 


© armedia.am