Պան Գի Մունն ապրիլի վերջին կարող է այցելել Հայաստան

10:55     1 ապրիլի, 2016

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին նախատեսում է պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին ТАСС-ին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում աղբյուրը:

«Ես չեմ կարող նշել հստակ ժամկետներ, սակայն այցը կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրումից հետո», - նշել է գործակալության աղբյուրը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այս տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել: «Մենք չենք կարող հաստատել դա, սակայն ես հույս ունեմ, որ շուտով մենք ինչ-որ բան կունենանք ասելու այդ կապակցությամբ», - ասել է նա:


© armedia.am