Նախագահը շնորհավորել է ասորական համայնքին` Հաբ-Նիսանի կապակցությամբ

11:13     1 ապրիլի, 2016

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ, հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասակարայնության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: 

Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի և նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:

 Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն և բարօրություն»:

 

 


© armedia.am