ԻՊ-ն Ադրբեջանում ահաբեկչություններ է ծրագում. ԶԼՄ-ներ

12:09     1 ապրիլի, 2016

Սիրիայում գտնվող ԻՊ մի խումբ գրոհայիններ ծրագրում են ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքներում, հայտնում է Habertürk-ը:

Վերջինիս փոխանցմամբ՝ ԻՊ հինգ ահաբեկիչների լուսանկարներն արդեն ուղարկվել են Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներ:

Տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է, հնարավոր մյուս մահապարտ-ահաբեկիչը նույնիսկ չափահաս չէ:


© armedia.am