Քրդիստանի աշխատավորական կուսակցությունը ստանձնել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին ասված է կուսակցության հայտարարությունում:
Պայթուցիկով լի մեքենան պայթեցվել է մարտի 31-ին, այն պահին, երբ մեքենայի մոտով անցնելիս է եղել ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսը: Պայթյունը տեղի է ունեցել մարդաշատ փողոցում, այդ պատճառով վիրավորների թվում կան խաղաղ բնակիչներ։ Հաղորդվում է, որ Դիրաբեքիրում պայթյունի զոհերի թիվը հասել է յոթի: