Ռուսական խոշոր սոցիալական ցանց «ВКонтакте»-ն իր գոյության տասը տարիների ընթացքում առաջին անգամ կփոխի արտաքին դիզայնը:Մասնավորապես նոր տիրույթ կհայտնվի նոր գործառույթների ներդրման համար, կփոխվի էկրանի լայնությունը, կմեծանան թվերը, «Նորություններ» և «Հաղորդագրություններ» սեղմակոճակները կտեղափոխվեն վեր, հաղորդում է mail.ru –ն:
Մի շարք փոփոխություններին զուգահեռ, նախատեսվում է նաև հատուկ աուդիտորայի համար տեքստային փոփոխությունների ներդրումը, մասնավորապես ավելի մեծ տառաչափերի ներդրումը, հաղորդում է «Ъ» :
Հիշեցնենք, որ ՌԴ խոշորագույն սոցիալական ցանցը հիմնադրվել է 2006թ.: