Հայկական զինված ուժերը խոցել են ադրբեջանական ուղղաթիռը

10:05     2 ապրիլի, 2016

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ, հայտնում են ԼՂՀ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:


© armedia.am