«Էրեբունի» օդանավակայանում Սու-25 ռմբակոծիչներ են վայրէջք կատարել

17:36     2 ապրիլի, 2016

Հայաստանի ՊՆ ավիացիան Սու-25 ռմբակոծիչները Գյումրիից տեղափոխել է Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայան:

Սու-25 ռմբակոծիչը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունու» օդանավակայանում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ինչպես հայտնում է թղթակիցը, ռմբակոծիչները գտնվում են արտակարգ պատրաստվածության ռեժիմում։

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ գործողություններ է ձեռնարկել։




© armedia.am