Հենց իրավիճակը առաջնագծում դարձավ լարված, նախկին զինվորականները, որոնք իրենց երիտասարդությունը անց են կացրել ղարաբաղյան պատերազմում, կրկին պատրաստվում են առաջնագիծ մեկնել՝ պաշտպանելու Հայրեինքը ինչպես տարիներ առաջ: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «շարունակվում են հազարավոր կամավոր մեր հայրենակիցների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից»: Պաշտոնյան ԼՂՀ ՊԲ անունից խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: «Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին», - գրել է Հովհաննիսյանը:
Ներկայացնում ենք Արցախի հեռուստաընկերության կողմից Մարտակերտում իրականացված նկարահանումերը: Եվ կարևոր չէ, որ նրանցից շատերը արդեն ճերմակել են. ինչպես ասվում է մարտի են գնում միայն ծերերը…