Beeline-ը նվազեցրել է դեպի Արցախ ռոումինգի սակագինը

12:35     4 ապրիլի, 2016

Beeline ընկերությունից տեղեկացնում են, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել նաև «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը:


© armedia.am