Չնայած որ առաջնագծում կատաղի մարտերը շարունակվում են, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անառողջ խառնաշփոթ չկա: Ե՛վ Շուշին, և՛ Ստեփանակերտն ապրում են սովորական կյանքով, երեխաները դպրոցներում և մանկապարտեզներում են: Ամեն ինչ այնպես է, ինչպես խաղաղ ժամանակ:
«Ոչինչ չի հիշեցնում պատերազմի մասին, բացի քողարկիչ հանդերձանքով լրագրողներից և առաջնագիծ մեկնող կամավորներից», - «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում նշել է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոցի» համալսարանի պրոռեկտոր Ժաննա Կրիկորովան:
Ինչ վերաբերում է Ղարաբաղում տեղի ունեցածի նկատմամբ միջազգային հանրության արձագանքին և ղարաբաղցիների ակնկալիքներին, ապա Կրիկորովայի կարծիքով ներկայիս իրավիճակում միջազգային հանրությունից չարժե որևէ բան սպասել: «Ես ոչինչ չեմ սպասում միջազգային հանրությունից, ոչ մի արձագանք, բացի նրանից, որը նրանք արդեն արտահայտել են: Նույնիսկ ծիծաղելի է նրանցից ինչ-որ բան սպասելը», - նշել է Կրիկորովան