«Գազպրոմ Արմենիա»-յի աշխատակիցներն իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Արցախին

14:29     4 ապրիլի, 2016

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝ թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ:


© armedia.am