Նախագահն այցելել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին

17:32     4 ապրիլի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այցելել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին, տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Հանրապետության Նախագահը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել զինծառայողներին, մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:




© armedia.am